Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անվճար իրավաբանական օգնություն ավտովարորդներին» ծրագրի շրջանակներում դրական փոփոխություններ են գրանցվել

Մարտ 23,2016 14:42

«Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի մայիսից։ Հիմնական նպատակն էր բարելավել ճանապարհատրանսպորտային ոլորտում օրենսդրական դաշտն, ինչպես նաեւ օգնել վարորդներին ճիշտ պաշտպանել իրենց իրավունքները։ Մայիսից մինչ այսօր մեզ դիմել են ավելի քան 610 վարորդներ, որոնք իրավաբանական աջակցություն են ստացել»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Անվճար իրավաբանական օգնություն ավտովարորդներին» ծրագրի ղեկավար Մարիաննա Գասպարյանը։

Նա տեղեկացրեց, որ վերոնշյալ ժամանակահատվածում ավելի քան 350 հայց է ներկայացվել դատարան. «Դրանցից 120-ն են ավարտվել եւ բոլորն էլ բարենպաստ ավարտ են ունեցել։ Մնացածն ընթացքի մեջ են գտնվում։ Ծրագրի ընթացքում նաեւ մշակվել է տեղեկատվական գրքույկ վարորդների համար, որը նրանց կօգնի առավել արդյունավետ պաշտպանել իրենց իրավունքները ճանապարհատրանսպորտային ոլորտում»։

Իրավական փորձագետ Արա Ղազարյանն էլ նշեց, որ ծրագրի նպատակը ոչ միայն անհատական իրավունքի եւ պաշտպանության վերականգնումն է, որին բազմաթիվ գործերով հնարավոր է եղել հասնել, այլ՝ վերհանել խնդիրները, «կարիքների գնահատում անել այս դաշտում եւ առաջարկել լուծումներ։ Լուծումն առաջարկվում է երկու եղանակով. ստրատեգիական դատավարություն, այսինքն՝ մեկ դատավարությունը կարող է հասնել Սահմանադրական կամ Վճռաբեկ դատարաններ կամ նույնիսկ ստորադաս ատյաններում լուծում ստանալ ու նախադեպ ստեղծել»։

Արա Ղազարյանն ասաց, որ երկրորդ լուծումն է ստացված տվյալները վերլուծելուց հետո օրենսդրական փոփոխությունների նախագիծ կազմել եւ լոբբիստական եղանակներով հասնել նրան, որ այդ փոփոխություններն ընդունվեն. «Սա ի սկզբանե ծրագրի նպատակն էր ու այժմ իրականացվում է։ Արդյունքում մենք ունենք ձեռքբերումներ, շահած դատական գործեր, որոնցով պրակտիկա է ձեւավորվում։ Ակտիվորեն կատարվում է ծրագրի հանրայնացումը։ Անկախ ֆինանսավորումից, ծրագիրը շարունակվելու է»։

Իրավական փորձագետը տեղեկացրեց, որ Սահմանադրական փոփոխություններից հետո իրենց ծրագրի առանցքում դրված հիմնարար սկզբունքները դարձան սահմանադրական նորմեր. «Դա  համաչափության, իրավական որոշակիության սկզբունքներն են։ Համաչափության սկզբունքը հենց կենտրոնանում է վարչարարության վրա, որն էլ դատական գործընթացների հիմքում է կանգնած։ Սրանք նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որ դատական գործերը շարունակություն ունենան»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031