Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել է մոտ 1 մլն հաքերային հարձակում եւ պետական մարմիններում վիրուսների ներդրման փորձ». ԱԱԾ

Մարտ 23,2016 13:20

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» թեմայով միջազգային սեմինար էր կազմակերպել:

Ազգային անվտանգության ծառայության բաժնի պետի տեղակալ Արսեն Գաբրիելյանն ասաց, որ ՀՀ-ում տեղեկատվական համակարգերի եւ հեռահաղորդակցման ցանցերի զարգացման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում. «Պետական մարմիններում լայն կիրառություն են ստանում այնպիսի տեղեկատվական համակարգերը, որոնց միջոցով հավաքվում եւ մշակում են ինչպես հանրամատչելի, այնպես էլ սահմանափակ հասանելիության տեղեկատվություն: Այդ տեղեկատվության պահպանումը հարձակումներից բխում է ինչպես անձի, այնպես էլ պետության շահերից»:

Խոսելով կիբերհանցագործությունների սպառնալիքների եւ հնարավոր ոտնձգությունների թիրախների մասին՝ Արսեն Գաբրիելյանն ասաց, որ առանձնակի ուշադրություն են դարձնում առանձին պետությունների հատուկ ծառայությունների կամ հաքերային խմբերի կողմից նպատակային, նեղ մասնագիտական կիրառություն ունեցող վնասաբեր ծրագրերի ստեղծման եւ օգտագործման միտումների վրա.

«Նախորդ տարում, ընդհանուր առմամբ, կատարվել էր մոտ 1 մլն հաքերային հարձակումներ եւ պետական մարմիններում վիրուսների ներդրման բազմաթիվ փորձեր, որոնց մեծ մասը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031