Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է զիջել. ՀՅԴ-ն, թե՞ ՀՀԿ-ն. «Ա1+»

Մարտ 23,2016 13:04

Մեծ է հավանականությունը, որ 2016 թվականի ընթացքում ֆրանսիական Սենատ կներկայացվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ։ Նախագահ Օլանդն իրավաբաններին հանձնարարել է մշակել այնպիսի նախագիծ, որը չի խախտի խոսքի ազատության իրավունքը, բայց նաև քրեական պատիժ կսահմանի Ցեղասպանության ժխտողականության համար։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշում է. «Մենք իսկապես ուշադիր ենք, և մեր բոլոր ուժերը կդնենք, որպեսզի այս օրենքը քվեարկվի և սահմանադրական բնույթ ունենա, դա ամենակարևորն է։ Քվեարկվելը կքվեարկվի և Սենատում և Ազգային ժողովում, բայց պետք չէ, որ Սահմանադրական դատարանը բեկանի, արդեն մեկ անգամ բեկանել է և չենք կարող սխալվել»։

Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն արդեն աշխատանքներ են տանում ապրիլի 24-ին այդ երկրում միջոցառումներ անցկացնելու համար։

«Ցեղասպանության 101-րդ տարելիցն է մոտենում, և մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ այս հարցը փակված չէ»,- ասում է Մուրադ Փափազյանը։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031