Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրյուսելի ահաբեկչություն. Տուժածների թվում աշխարհի 40 երկրների քաղաքացիներ են. De Standaard

Մարտ 23,2016 12:56

2016թ. մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժողների շարքում 40 երկրների քաղաքացիներ կան։ Այս մասին տեղեկացնում է բելգիական De Standaard-ը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ ՝այս մասին խոսել է նաև Բելգիայի փոխվարչապետ, Եվրոպական գործերով և Արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը։ Նախարարը, անդրադառնալով այդ տվյալներին, ասել է. «Այս պահին մենք տվյալներ ունենք 40 երկրների քաղաքացիների մասին։ Մենք կապի մեջ ենք բոլոր դեսպանատների հետ, բայց շատ դժվար է պարզել զոհվածների ինքնությունը, հատկապես նրանցը, ովքեր զոհվել են մետրոյում»։

Բելգիայի Ներքին գործերի նախարար Յան Յամբոնի խոսքերով՝ դեռևս չեն հրապարակվել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի մասին պաշտոնական թվերը։ Նախնական տվյալներով, ահաբեկչական գործողություններին զոհ է գնացել 30-34 մարդ, իսկ վիրավորների թիվն անցնում է 230-ը։

Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 22-ին Բրյուսելում տեղի էին ունեցել ահաբեկչական մի քանի գործողություններ՝ երկու պայթյուն էր գրանցվել Բրյուսելի օդանավակայանում՝ American Airlines ավիաընկերության չվերթներից մեկին գրանցվելու համար հերթ կանգնած մարդկանց մերձակայքում, ինչպես նաև պայթյուններ էին գրանցվել Բրյուսելի մետրոյում։

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից մի քանի ժամ անց, կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031