Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի օրիգինալ պատասխանը

Մարտ 23,2016 12:55

«Հենց ձեր բերած օրինակի համար` ճիշտ չէ այդ ցուցակների հրապարակումը: Եթե ինչ որ ներկայացնում եք, իրականություն է, աշխատողը կարող է ասել, որ իշխանության ներկայացուցիչը, որը բոլորին դժվար թե դեմքով ճանաչում է, սխալվել է: Հակառակ պարագայում, նա կարող է հանել ցուցակից անունները եւ ուղղակի «Լինչի դատաստան» կտեսնի»,- «Փաստարկ» ակումբում արձագանքելով Aravot.am-ի դիտարկմանը`թե քվեարկածների ցուցակները չհրապարակելը պատճառաբանվում է նաեւ իշխանության ձեռքին դա լրացուցիչ լծակ չդարձնելու փաստով, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, մինչդեռ բոլորիս էլ հայտնի է, որ բոլոր գերատեսչությունների աշխատակիցներին էլ ցուցակներով տանում են քվեարկության, իշխանության ներկայացուցիչն էլ, տվյալ պարագայում, թաղային հեղինակություն որեւէ մեկը, վերահսկում է այդ գործընթացը:

Իշխանական պատգամավորը կարծում է, որ նույն բանը կարող է նաեւ ընդդիմության շրջանում լինել, քանի որ ընդդիմադիրներն էլ համակիրներ ունեն եւ կստացվի, որ ընտրություններից հետո բոլոր բոլորից նեղանալու առիթներ կունենան:

Երեկ խորհրդարանում կայացած Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լսումներից Արտակ Դավթյանը տպավորություն է ստացել, որ որոշ ընդդիմախոսներ չէին կարդացել նախագիծը կամ հպանցիկ էին անցել վրայով, քանի որ շատ հարցեր, որոնք բարձրացնում էին, արդեն լուծումներ տրված են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031