«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրապարակում է «Հայաստանում ազատ և արդար արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզ»-ը: Ըստ այդմ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ակնկալում է դրա շուրջ ընդդիմադիր ուժերի և քաղհասարակության քննարկումների ու համախմբման գործընթացի ծավալում:
1. ՎԱՐՉԱԽՄԲԻ ՀԵՌԱՑՈՒՄ
· Քաղաքական և հասարակական ուժերը միավորվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակի շուրջ։
· Միավորված ուժերն իրազեկման միջոցով ներգրավում են ժողովրդական լայն զանգվածներին։
Կարդացեք նաև
· Ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում քրեական ռեժիմի պարագլուխներին՝ Ժողովրդի վստահության կառավարություն նշանակելու և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով։
· Ժողովուրդը խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով (վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում և այլն) կաթվածահար է անում քրեական ռեժիմի կառավարման համակարգը՝ հասնելով իր վերջնագրի ընդունմանը և դրա պահանջի կատարմանը։
2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
· Ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է պետական կառավարման կայունությունը:
· Ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները ազատ և արդար արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։
· Սահմանադրական դատարանում սկսվում է ՀՀԿ-ի գործունեության արգելման վարույթ։
3. ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
· Իրավապահ մարմիններն ապահովում են ընտրական գործընթացը՝ խստորեն կանխելով ընտրակաշառքների, ընտրություններին միջամտելու և դրանց վրա ազդելու բոլոր այլ փորձերը։
· ԶԼՄ-ներն ազատորեն լուսաբանում են ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին։
· Քաղաքացիական հանրությունն ազատորեն վերահսկում է ամբողջ ընտրական գործընթացը։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»