Անալոգային հեռուստացույցները պետք է անջատվեին մարտի 6-ին, բայց կառավարությունը որոշում ընդունեց, որով այս ժամկետը հետաձգվեց անորոշ ժամանակով։ Ե՞րբ Հայաստանը վերջապես կանցնի թվային հեռարձակման, ի՞նչ փուլում է գործընթացը։ Հարցերին պատասխանեց դրա համար պատասխանատու մարմնի՝ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։
– Բոլորը խոսում են, որ թվայնացման ժամկետը երկարաձգվել է, բայց մինչեւ, երբ՝ չի նշվում։ Կա մի հստակ ժամկետ, որից սկսած՝ հին հեռուստացույցները չեն աշխատի։
– Այս պահին հստակ սահմանված ժամկետ՝ չկա, որովհետեւ կառավարության որոշում է եղել՝ անապահովներին ապակոդավորող սարքերի լրացուցիչ խմբաքանակ տրամադրելու մասին։
Մոտավորապես կարող եմ ասել, որ գործընթացը կավարտվի ամռանը։ Տեխնիկական հարցեր կան՝ ֆինանսավորում, լրացուցիչ քանակի ձեռքբերում։ Մինչեւ դա հասնի Հայաստան եւ բաշխվի, կարծում եմ՝ իրատեսական ժամկետն ամառն է:
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում