Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է «Նաիրիտի» վերագործարկման մասին հիմնավորումներ, փաստարկներ ներկայացնեն. «Հայկական ժամանակ»

Մարտ 23,2016 11:53

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանի առաջարկով «Նաիրիտ» գործարանի հարցերով զբաղվող աշխատանքային հանձնաժողով է ստեղծվել՝ փոխնախարար Լեւոն Շահվերդյանի ղեկավարությամբ։

Այդ մասին նախորդ շաբաթ ԱԺ-ում հայտարարել էր նաեւ Յոլյանը։ Խմբում ընդգրկված են գործարանի նախկին ու ներկա տնօրենները, նախարարության մասնագետներ։ Բանակցություններից հետո նախօրեին որոշում է կայացվել կատարել գործարանի աշխատակիցների պահանջը՝ աշխատանքային խմբում նաեւ գործարանի նախկին աշխատակիցներին ներառել։

Խմբում նախկին աշխատակիցներից ընդգրկվել են Արա Կարեյանը, Շավարշ Զարգարյանը, Գագիկ Ավետիսյանը, Արմեն Դեմիրճյանը եւ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։

Նախարարի հետ նախօրեի հանդիպման մասին խոսելով՝ Շավարշ Զարգարյանն ասաց, որ հանդիպումը տեւել է շուրջ 2,5 ժամ, քննարկել են նաեւ այլ մասնագետների ներգրավելու հարցը։ Հարցին, թե ո՞րն է հանձնաժողովի նպատակը՝ Զարգարյանը պատասխանեց, որ իրենք պետք է «Նաիրիտի» վերագործարկման մասին հիմնավորումներ, փաստարկներ ներկայացնեն։

«Մենք մտածում ենք, որ «Նաիրիտը» անպայման պետք է վերագործարկվի եւ կաուչուկ արտադրի։ Սա է մեր գլխավոր նպատակը։ Նախարարը, փոխնախարարը եւս նորմալ են տրամադրված, նրանք էլ են մտածում, որ «Նաիրիտն» անպայման պետք է վերագործարկվի։ Եվ կառավարությունը պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որ շահեկան պայմաններ ստեղծի, եւ ներդրող գտնվի։ Մեզ ասացին, որ եթե մենք էլ կարողանանք ներդրողներ գտնել, շատ լավ կլինի»,- մանրամասնեց գործարանի նախկին աշխատակիցը։

Ս. Պ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031