«Մենք խորապես ցնցված եւ վրդովված ենք ահաբեկիչների կողմից երեկ Բրյուսելում տեղի ունեցած հարձակումների փաստից, հաստատակամորեն դատապարտում ենք այդ ակտերը:
Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնել բելգիացի ժողովրդին, այդ ողբերգության արդյունքում անմեղ զոհերի հարազատներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում:
Ես նամակով նաև իմ ցավակցությունն եմ հայտնել ԵԽԽՎ Բելգիայի պատվիրակության իմ գործընկերներին, որոնց հետ արդեն երկար ժամանակ մենք աշխատում ենք Վեհաժողովում: Հայազգի նաև մեծ համայնք ունենք Բելգիայում, և մեր հայրենակիցներին նույնպես մաղթում եմ տոկունություն այս դժվարին իրավիճակում: Հաշվի առնելով, որ Եվրանեսթի մեր խորհրդարանական պատվիրակությունը այս պահին գտնվում է Բրյուսելում ՝ կապ եմ հաստատել նրանց, ինչպես նաև, Բելգիայում մեր դեսպանի հետ, ովքեր վստահեցրեցին, որ ներկայումս անվտանգ պայմաններում են գտնվում, խորապես վրդովված ու ցնցված են կատարվածից և իրենց վշտակցությունն են հայտնում բարեկամ բելգիացի ժողովրդին:
Մենք ՝ հայ ժողովուրդը, լավ գիտենք, որ ահաբեկչությունը այսօր մեծագույն սպառնալիք է ուղղված քաղաքակիրթ աշխարհին, և դրա դեմ պայքարը պետք է միասնական լինի»:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն