Հերթական անգամ Հայ եկեղեցին, եկեղեցականը հայտնվում են սկանդալի կենտրոնում։ Այս անգամ, սակայն, ոչ թե հայաստանյան կամ հայկական մամուլի էջերում, այլ՝ ֆրանսիական։ Ահա մի հատված ֆրանսիական leprogres.fr կայքում հրապարակված հոդվածից.
«Այն ժամանակ, երբ Լիոնի թեմն ալեկոծվում է մանկապղծության հերթական դեպքի առնչությամբ, մեկ այլ նմանատիպ դեպք է գրանցվում, այս անգամ՝ Հայկական եկեղեցում, եւ վերջինիս բարձրաստիճան կղերականներից մեկին՝ արքեպիսկոպոս Դավիթ Սահակյանին, որն իր մահկանացուն կնքեց այս շաբաթ, 81 տարեկան հասակում, Decines տարեցների տանը։ Տուժողը որոշել է խոսել, 2013 թ. հուլիսի 22-ին բողոք է ներկայացվել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ, որով վերջինս մեղադրվել է սեքսուալ ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, որոնք իրականացվել են 1990 թ., Երուսաղեմի Հայկական վանքում, որտեղ պաշտոնավարել է բարձրաստիճան կղերականը։ Տուժողը, որ այդ ժամանակ եղել է անչափահաս, 13 տարեկան, հավաստիացնում է, որ հարկադրված օրալ սեքս է կատարել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանին եւ ենթարկվել է այլ սեռային բռնությունների։ 2015 թ. հունվարի 22-ին Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ ներկայացվել է մեղադրանք եւ հարուցվել քրեական գործ։ 2016 թ. փետրվարի 22-ին Տիգրան ամբաստանյալ Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանին ներկայացվել է մեղադրական եզրակացություն, եւ գործն ուղարկվել է քրեական դատարան՝ մինչեւ 15 տարեկան անչափահաս երեխայի հանդեպ իշխանություն բանեցնելով եւ անօգնական վիճակը շահագործելով՝ սեքսուալ ոտնձգություն իրականացնելու մեղադրանքով։ Առաջիկայում սպասվում էր դատավորի որոշումը, դատաքննությունն սկսելու վերաբերյալ, սակայն բարձրաստիճան կղերականի մահը կարծես թե կանխարգելեց այս սկանդալի հանրայնացումը։ Սակայն տուժողը, որի անունը Հրայր է, որոշել է խոսել այս մասին, ինչը, ինչպես նշում է Հրայրի պաշտպան փաստաբան Բուվիե Մը-Լե-Բերը, պայմանավորված է այն հանգամանքով, որ հետագայում նմանատիպ դեպքերը կանխվեն ժամանակին։
Տիգրան ՎԱՀԱՆԵ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում