Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների պատճառով Պորտուգալիայի հետ ընկերական հանդիպմանը նախապատրաստվող Բելգիայի ազգային հավաքականն այսօր չեղարկել է մարզումը: «Ֆուտբոլը այսօր նշանակություն չունի: Մենք մեր բոլոր մտքերով տուժածների հետ ենք: Մարզումը չի լինի», – գրված է թիմի թվիթերյան էջում:
Իսկ մյուս լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ՈՒԵՖԱ-ն Եվրո 2016-ին հակաահաբեկչական անվտանգության հարցերով սերտորեն աշխատում է Ֆրանսիայի իշխանությունների հետ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.03.2016