Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Ուորլիք. «Ղարաբաղյան հիմնախնդրի երկարատեւ լուծումը մեր առաջնահերթությունն է». «Ամերիկայի Ձայն»

Մարտ 23,2016 10:12

«Մեր, համար առաջին նպատակը Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն է»,- հայտարարեց Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում։

«Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են հանդիսանում մեզ համար, մեկ տարի առաջ հունվար ամսին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացուցիչը խաղաղ բնակչության կրած կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը»։

Դեսպան Ուորլիքը խոսեց նաեւ ԱՄՆ-ի կոնգրեսում շրջանառության մեջ դրված այսպես կոչված ՝Ռոյս-Շերման նամակի մասին։ ԱՄՆ-ի նախագահին ուղղված ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականների կողմից ստորագրված այս նամակը Ղարաբաղում խաղաղության պահպանման ծրագրեր է ներկայացնում։ Առաջարկությունների թվում է սահմանային գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող, կրակի ուղղությունը որսացող սարքերի տեղադրումը, ինչպես նաեւ շփման գծում ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը, զինադադարը ավելի արդյունավետ վերահսկելու նպատակով։

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031