ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի լիազորությունները:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը»,–հայտնել է նա։
Հիշեցնենք, որ armlur.am կայքը հրապարակել էր տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետը «Դիանա» համալիրում ծեծի ենթարկում մի երիտասարդի: