«Մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Գորիսի նախկին քաղաքապետը նույն կարգի մարդիկ են: Սուրիկ Խաչատրյանն ու Սամվել Հարությունյանը կարողացան թքել իրար վրա եւ լիզել», նման կարծիքի է Գորիսի պետական համալսարանի նախկին ռեկտոր Յուրա Սաֆարյանը:
Գորիսի պետական համալսարանի նախկին ռեկտորի համար տարօրինակ է, թե ինչպես է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը որոշել համագործակցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ում տարիներ շարունակ մարդասպանության ու տարբեր բնույթի հանցագործությունների մեջ է մեղադրել: «Իրենք կիմանան, բայց դե երեւում է՝ նույն կատեգորիայի մարդ են»,- ասաց նախկին ռեկտորը:
«Ոչ մի գործարք, ի՞նչ գործարք»,- Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը պնդում է, որ մարզպետն ու Գորիսի նախկին քաղաքապետը գործարքի չեն գնացել:
Սամվել Հարությունյանի հաշտությունը մարզպետի հետ նա պայմանավորում է պարոն Հարությունյանի ազգային ծրագրերով. «Պատմամշակութային ծրագիր է ներկայացրել մարզպետին եւ քննարկման փուլում է այդ ծրագիրը: Նա որպես գորիսեցի ուզում է վերադառնալ Գորիս եւ իր ծրագրերն իր հայրենիքում իրականացնի: Ես այդքանը գիտեմ: Անձամբ խոսել եմ նաեւ Սամվել Հարությունյանի հետ այդ թեմայով, քննարկել ենք, օրինակ` ինքը ծրագրում է Վասակ Սյունեցու մասին ինչ-որ մեծ միջոցառումներ անել, Գորիսի համար շատ մեծ ազգային ծրագիր է նախաձեռնել: Թե ինչպես են հանդիպել մարզպետն ու ինքը, մանրամասները չգիտեմ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ինչը ստիպեց Սամվել Հարությունյանին համագործակցել իր իսկ բնորոշմամբ «Սյունիքը կործանող բանդայի ղեկավարի, մարդասպան Լիսկայի հետ» մարզպետի խորհրդականն ասաց՝ այդ հարցերը իրեն տվեք.«Չեմ կարող իր փոխարեն ինչ-որ բան ասել»:
Գորիսի նախկին քաղաքապետի բացահայտումները Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ ներկայացնում ենք այստեղ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սյունիքի պատանի երկրապահների հրամանատարը Լիսկայի տխրահռչակ օգնական/թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն է: Նույն այս Զարզանդ Նիկողոսյանը Երկրապահ կամավորների միության (ԵԿՄ) Սյունիքի մարզային խորհրդի փոխնախագահն է: Իսկ ահա Լիսկայի նույնչափ տխրահռչակ տղան՝ Տիգրան Խաչատրյանը, Գորիսի երիտասարդ ԵԿՄ-ի նախագահն է: Սա արդեն ԱՄԵՆ ԻՆՉ է ասում: