Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի ոստիկանապետի արարքը դավաճանություն էր Վլադիմիր Գասպարյանին. Ազատ Արշակյան

Մարտ 22,2016 22:00

Հասարակական գործիչ Ազատ Արշակյանի մեկնաբանմամբ, հանցագործները նաեւ համազգեստի մեջ են լինում: Անդրադառնալով Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքին՝ պարոն Արշակյանն ասաց. «Հանցագործություն է տեղի ունեցել, ոստիկանությունը թող ինքնամաքրման ձեւով նպաստի հանցագործության բացահայտմանը: Դա ոչ միայն Հայաստանի ոստիկանապետի հանդեպ դավաճանություն էր, այլեւ մեր՝ քաղաքացիներիս, դեմ դավաճանություն էր: Մենք ուզում ենք հարգել ոստիկանին, եթե Գորիսի ոստիկանն է հանցագործ, սահմանված կարգով պետք է ազատեն պաշտոնից, հանցագործը պետք է պատժվի»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը բացահայտել էր մարտի 8-ին Գորիսում աղմկահարույց դեպք, որում ներգրավված են Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ada says:

    Ցավում եմ, որ մեր հասարակությունը դեռ պատրաստ չի ազնիվ ոստիկանի կողքին կանգնել… տեսանյութում պարզ երեվում է, որ ոստիկանապետը գործում է օրենքի և իր լիազորությունների սահմանում: Իսկ ինչ վերաբերում է Արթուր կոչվածին, ապա ասեմ, որ նա՝ լինելով ոստիկանի տղա և եղբայր, կարծել է, որ իր համար չկա ..ՈՉ.. բառը և կարող է օգտվել իր պաշտոնյա հարազատների լիազորություններից: Ինչն էլ վկայում է տեսանյութում առկա իր լկտի պահվածքը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031