Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականն այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, բաց մարզում անցկացրեց:
Հավաքի հրավիրված ֆուտբոլիստները տեխնիկական վարժություններ կատարեցին, մարզիչները՝ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի ղեկավարությամբ մի շարք տեխնիկական սխեմաներ փորձարկեցին:
Հայաստան-Բելառուս հանդիպումը միեւնույն ժամանակ լինելու է նաեւ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը: Լեգենդար դարպասապահը Երեւան ժամանելու է մարտի 25-ին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ