Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանի սահմանը շրջանցող, փլվող «կյանքի ճանապարհը» կնորոգվի

Մարտ 22,2016 19:22

Ադրբեջանի հետ սահմանագոտին շրջանցող Բաղանիս-Ոսկեպար 6.3 կմ երկարությամբ ավտոճանապարհը կառուցվել է 2006-2007 թվականներին, պետբյուջեի 868 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Երբ ադրբեջանական զինուժը գնդակոծում է հիմնական, սահմանի երկայնքով ձգվող ճանապարհը, երթեւեկը կատարվում է շրջանցիկ ուղիով, այն դառնում է «կյանքի ճանապարհ»:

IMG_0137 IMG_0141

Շրջանցիկ ճանապարհը սողանքի պատճառով  փլվում է, հողի հոսքը պահող գաբիոնները խիստ թեքվել են: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանից տեղեկացանք, որ այս տարի պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրով սողանքից տուժած վերոհիշյալ ավտոճանապարհի վերանորոգման, ամրացման աշխատանքներ կկատարվեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031