Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ ընտրության մասնակիցների մատի ծայրը կտրենք այնպես, որ վերքը շուտ չբուժվի». Դավիթ Հարությունյան

Մարտ 22,2016 18:25

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, Վենետիկի հանձնաժողովը դեմ չի ցուցակների հրապարակմանը: Նման հայտարարություն սկսեցին տարածել որոշ խմբակցություններ: Հարգելիներս, անթույլատրելի է ստելը, բարձր ամբիոններից՝ առավել եւս»,- այսօր ԱԺ լսումներն ամփոփելիս իր ելույթում ասաց կառավարության ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ընտրատարածքներին, Դավիթ Հարությունյանն ասաց՝ առանց այն էլ մենք կենտրոնացրել ենք ամեն ինչ Երեւանում. «Դառնում ենք մի քիչ շերեփուկի նման: Ի՞նչ իրավունք ունենք անտեսելու եւ չխթանելու քաղաքական մտքի զարգացումը տարածքներում»:

Նրա խոսքերով՝ վերջերս մեկը առաջարկ արեց, թե պարտավորեցնենք ցուցակներում անպայման մարզերից մարդիկ ընդգրկվեն. «Եթե ես վաղը գրանցվեմ Վահան գյուղում, ես դրանով դարձա Վահան գյուղի ներկայացուցի՞չ: Ո՛չ»:

Դավիթ Հարությունյանը գտնում է, որ խորհրդարանական կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական է, բայց դա չի նշանակում, որ այն միանգամից պետք է աշխատի ՀՀ-ում եւ փայլուն արդյունք ապահովի. «Քաղաքական կուսակցությունները կդառնան ոչ թե մարդ կուսակցություն, այլ իսկապես ժողովրդի շահերը ներկայացնող մտքի կոնցենտրացիայի կենտրոններ»:

Նա ասաց, որ ընտրությունների նկատմամբ վստահությունը մեծացնելու նպատակով կարող են դիմել պապական մեթոդների. «Ինչպես մի անգամ մեկը կատակեց, ասում է՝ մասնակիցների մատի ծայրը կտրենք մի քիչ, այնպես, որ վերքը շուտ չբուժվի, ականջը կտրել: Կատակը կատակ, բայց կա մի հին սկզբունք՝ դուռդ փակ պահի, որ հարեւանիդ գող չասես»:

Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ պատրաստ են բոլոր ողջամիտ առաջարկները քննարկել, բայց անհեթեթ առաջարկների վրա ռեսուրս չեն ծախսելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031