Լրահոս
Օրվա լրահոսը

Սվիտալսկի․ Գևորգ Սաֆարյանի անազատության մեջ գտնվելը անհամաչափ է իրավիճակին. «Ազատություն» ռադիոկայան

Մարտ 22,2016 18:01

Անցած շաբաթ Երևանում կայացած մարդու իրավունքների շուրջ ԵՄ – Հայաստան երկխոսության ժամանակ եվրոպացի պաշտոնյաները բարձրացրել են նաև Ամանորից անազատության մեջ գտնվող ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի հարցը: Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասաց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հարցեր կան, որոնք ես չեմ քննարկի հրապարակավ, սակայն գաղտնիք չէ, որ մենք բարձրացրել ենք ակտիվիստի հարցը, ով անազատության մեջ է Ամանորի գիշերվանից և ում գործը նախաքննության փուլում է և մեր կարծիքով նախաքննական փուլում այդ ակտիվիստի անազատության մեջ գտնվելը անհամաչափ է իրավիճակին: Մենք նաև բարձրացրել ենք այլ մարդկանց հարցերը, ովքեր բանտում են, և մեր կարծիքով, դատապարտվել են անհամաչափ եղանակով», – նշեց Սվիտալսկին:

Եվրամիություն-Հայաստան բանակցությունների առանցքում, ըստ դեսպանի, շարունակում են մնալ նաև սահմանադրական հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումների հետաքննությունը ու մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, որոնց համար մինչ օրս որևէ մեկը չի պատժվել․ – «Առանձին թեմա է եղել անցած հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների մասին պնդումների հետաքննությունը: Մենք նաև բարձրացրել ենք Հայաստանում 2008թ․ ողբերգական դեպքերի հարցը: Հայաստանի իշխանությունները պետք է առկա հարցերին պատասխան տան և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: Մենք նաև քննարկել ենք անհատներին առնչվող դեպքերը, տվել ենք մարդկանց անուններ, որոնց Հայաստանի իշխանությունները պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնեն, որովհետև այդ դեպքերը Հայաստանի հեղինակության համար լավ չեն»:

Սարգիս Հարությունյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031