Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ի՞նչ քաղաքական ախորժակով եք մտնում ընտրությունների, 7 հոգով 70 հոգանոց ախորժակ ունեք». Շարմազանով

Մարտ 22,2016 17:43

Ընդդիմությունը կոնսենսուս, կոնսոլիդացիա եւ ուլտիմատում բառերի իմաստը շփոթում է: Այս տեսակետը հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր Ընտրական օրենսգրքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Նրա խոսքերով՝ «Կոնսենսուս չի նշանակում, որ ընդդիմությունն ինչ ասի՝ պետք է հալած յուղի տեղ ընդունենք: Կոնսոլիդացիա եւ կոնսենսուս նշանակում է, որ պատրաստ ենք փոխզիջումների արդյունքում նստենք ու քննարկենք, բայց իրականությանը մոտ լուծումներ: Հիմա Դավիթ Հարությունյանը պարզ հայերենով նշեց՝ պաշտոնական հրապարակումը չի թույլատրվում, բայց կարող են ծանոթանալ եւ ցուցակներից քաղվածք վերցնել: Ո՞րն է փոխզիջումը, երբ ասում ենք, որ վստահված անձերին պատրաստ ենք հնարավորություն տալ, որ ծանոթանան ցուցակներին եւ քաղվածք վերցնեն: Հիմա եթե ընդդիմությունը չունի այնքան վստահված անձ, որոնց վստահում է, դրանում, կներեք, ոչ ՀՀԿ-ն է մեղավոր, ոչ Դավիթ Հարությունյանը, ոչ էլ Հովհաննես Սահակյանը: Դրա մեղավորը դուք եք, որ չունեք համապատասխան անձ: Բա որ դուք ձեր վստահված անձանց չեք վստահում, դուք էդ ի՞նչ քաղաքական ախորժակով եք մտնում ընտրությունների: 7 հոգով 70 հոգանոց ախորժակ ունեք, չի կարելի»:

Էդուարդ Շարմազանովը հորդորեց, որ հանձնաժողովների նախագահներին, վստահված անձանց պոտենցիալ անհուսալի տարր չդիտարկեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031