Վարդգեզ Գասպարին հրապարակային կերպով սոցիալական ցանցերում վիրավորանքներ է հասցրել հանրային պաշտպաններին, այն բանի համար, որ հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործով հանրային պաշտպաններով էր ապահովել Վարդգեզ Գասպարիին:
Այս կապակցությամբ պարզաբանում ենք հետևյալը՝
Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործերով հանրային պաշտպան տրամադրում է միայն վարույթն իրականացնող մարմնի (այդ թվում՝ դատարանի) որոշման հիման վրա։
Հանրային պաշտպանի գրասենյակը երեք անգամ ստացել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումներ, որոնցով դատարանը գտել է, որ «Վարդգես Լիվանի Գասպարիին պետք է ազատել իրավաբանական օգնության վճարից և դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին՝ պաշտպան նշանակելու համար..»։
Հանրային պաշտպանի գրասենյակը պարտավոր էր ի կատարումն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ՝ տրամադրել գործը հանրային պաշտպանին, ինչը և կատարել է- գործը հանձնվել է հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին, այնուհետև՝ Լլյուդվիգ Ավետիսյանին և Լիանա Գասպարյանին:
Նշված երեք հանրային պաշտպանները կարող էին պաշտպանի իրավիճակ ձեռք բերել Վարդգեզ Գասպարիի համաձայնությունը ստանալու պահից միայն: Այդ մասին բազմիցս և գրավոր և բանավոր պարզաբանվել է Վարդգես Գասպարիին:
Վարդգեզ Գասպարին հրապարակավ սոցիալական ցանցերում անձնական վիրավորանքներ է հնչեցնել հանրային պաշտպաններ Մերի Ալավերդյանի և Անժելա Հոբոսյանի հասցեին նրանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող մեկնաբանություններ անելով: ՀՊԳ ղեկավարը գրավոր և բանավոր հորդորել է Վարդգեզ Գասպարիին զերծ մնալ հանրային պաշտպաններին վիրավորանքներ հասցնելուց:
Սակայն Վարդգեզ Գասպարին շարունակել է հրապարակավ հանրային պաշտպաններին վիրավորանքներ հասցնել, ավելին՝ դատարանի միջանցքում և դատական նիստերի դահլիճում հրապարակավ վիրավորանքներ է հասցրել հանրային պաշտպաններ Լյուդվիգ Ավետիսյանին և Լիանա Գասպարյանին:
Հարգելի Վարդգեզ Գասպարիի
Հանրային պաշտպաններ Մերի Ալավերդյանը, Լյուդվիգ Ավետիսյանը և Լիանա Գասպարյանը կատարել են իրենց մասնագիտական պարտականությունը և ներկայացել են դատարան օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով:
Հանրային պաշտպանի գրասենյակը իրականացրել է մի քանի տասնյակ հազար քաղաքացիների պաշտպանություն քրեական գործերով, տասնյակ հազար քաղաքացիների իրավաբանական օգնություն է տրամադրել քաղաքացիական և վարչական գործերով:
Ձեր իրավունքն է Ձեր ընտրած դատապաշտպանների միջոցով պաշտպանելու Ձեզ օրենքով սահմանված կարգով, օգտվեք Ձեր իրավունքից :
Դուք հայտարարում եք, որ պայքարում եք անօրինականության և ապօրինությունների դեմ: Ուրեմն բարի եղեք հարգել այն ինստիտուտը և այն անձանց, ովքեր գերծանրաբեռնված ռեժիմով ՀՀ բազմահազար անվճարունակ քաղաքացիների շահերն են պաշտպանում և ներկայացնում:
Եթե դուք պաշտպանում եք մարդու իրավունքները ապա հարգեք դիմացինի արժանապատվությունը, մի վիրավորեք հանրային պաշտպաններին:
Կրկին հորդորում ենք Ձեզ զերծ մնալ հանրային պաշտպաններին վիրավորանքներ հասցնելուց:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար
Մելանյա Առուստամյան
Զարմանալի է, որ հանրային պաշտպանի գրասենյակում չեն տարբերում իրավիճակ եւ կարգավիճակ հասկացությունները: