Սույն թ-ի մարտի 18-20-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն անցկացրել է միջվարչային ժողով, որին մասնակցել են ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության մասնաճյուղերի ներկայացուցիչները: Միջվարչային ժողովի արդյունքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը որոշել է.
1. .Մայիսի 1-ին Երևանի կենտրոնում հրավիրել հանրահավաք՝ նվիրված աշխատավորների միջազգային օրվան:
2. .Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցել ամբողջ կազմակերպական ներուժով:
3. ՍԴՀԿ-ն իր թեկնածությունները կառաջադրի Կապանում, Վանաձորում, Էջմիածնում, Արարատյան դաշտավայրի մի շարք բնակավայրերում, Գավառում և մոտ մեկ տասնյակ գյուղերում:
Կարդացեք նաև
Հանրահավաքի տեղի և ժամի մասին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության մամլո դիվանը կհայտնի առաջիկայում:
ՍԴՀԿ Հայաստանի վարչություն