Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Անհեթեթ զիջումների պատրաստ չենք լինելու». Դավիթ Հարությունյանը՝ ՀԱԿ-ին

Մարտ 22,2016 17:09

Այսօր Ընտրական օրենսգրքի թեմայով ԱԺ լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, թե որոնք են ընդդիմադիր ուժերի եւ քաղհասարակության միասնական պլատֆորմի պահանջները. «Մատների թանաքոտում, ցուցակների մաքրում, ցուցակների հրապարակում, նկարահանում, ռեյտինգային քվեարկության բացառում»:

Քանի որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նետել էր, որ ՀԱԿ-ը ուզուրպացնում է մյուս քաղաքական ուժերի տեսակետը՝ ներկայացնելով միայն իր տեսակետը՝ Արամ Մանուկյանը կարդաց այն կազմակերպությունների անունները, որոնք կազմել են այդ պլատֆորմը: Արամ Մանուկյանը հարցրեց՝ եթե կոնսոլիդացիան լայնանում է, կգնա՞ն զիջումների:

Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Խոսքը չի գնում միմյանց զիջելու մասին, հարգանքի տեղ չի այստեղ: Մենք խոսում ենք օրենսգրքի, ոչ թե զիջումների մասին: Անհեթեթ զիջումների, իհարկե, պատրաստ չենք լինելու»:

Նա ասաց, որ նկարահանումների պատրաստ են, միայն թե լինի այդ գումարը. «Ցուցակների մաքրում ասելով լուրջ հարց ունեմ, ես չէի ուզենա երկիրը իր ռեսուրսները ծախսի այն խնդիրների համար, որոնք գոյություն չունեն: Ցուցակների մաքրում ասելով ի՞նչ նկատի ունեք, ենթադրում եմ, որ դուք նկատի չունեք, որ այն անձը, որը չի գտնվում հանրապետությունում, նրան պետք է հանել: Դա կլինի խախտում, մենք չենք կարող հանել»:

Ինչ վերաբերում է երկու ցուցակների պահանջին, որը կիրառվել է Վրաստանում՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Եթե մտահոգություն ունեք, որ ձեր վստահված անձինք քիչ են, վաճառվում են, ի՞նչ տարբերություն՝ երկու ցուցակների առկայությա՞մբ են վաճառվում, թե՞ մեկ»:

Նա առաջարկեց, որ ավելի լավ է ռեսուրս գտնելու դեպքում բոլորին նույնականացման քարտեր բաժանեն, քան թե ցուցակ բաժանեն. «Ասում եք՝ ցուցակները անպայման պիտի հրապարակենք: Ինքնանպատակ չեն կարող հրապարակվել ցուցակները: Ձեր քաղվածքները հրապարակեք, դրեք ինտերնետներում, բայց դա պաշտոնական ցուցակների հրապարակում չէ: Իսկ մատների թանաքոտման մասին շատերն ունեն աղոտ պատկերացում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031