Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նորանշանակ մարզպետը բնակվում է տնակում (Տեսանյութ)

Մարտ 22,2016 16:46

Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպեց մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ հայտնելով, որ իր դուռը ցանկացած ժամի ու ցանկացած պահի բաց է ցանկացած լրատվամիջոցի համար: Նա հայտարարեց, որ լրագրողների հետ համատեղ է լուծելու մարզի հիմնախնդիրները: Հովսեփ Սիմոնյանը նաև ասաց, որ կողմ է լրատվամիջոցների քննադատությանը, քանի որ այն պաշտոնյային զգաստ է պահում, հնարավորություն է տալիս չլճանալու, սթափ լինելու:

Մարզպետը, խոսելով մարզի հիմնախնդիրներից, հայտարարեց, որ առաջնահերթ է համարում քաղաքացու վստահության վերականգնումը պետական պաշտոնյայի նկատմամբ, օրինակ՝ քաղաքացին պետք մտնի առողջապահական հիմնարկ ու զգա տարբերություն:

«Գտնում եմ, որ մեր տնտեսության բոլոր ոլորտներում կան առաջնահերթ խնդիրներ, հարց է ՝դրանցից որ մեկը որ ժամանակահատվածում շատ ավելի կարևորություն է ունենում, բայց որ մենք բոլոր ոլորտներում՝ կրթական, առողջապահական, ճանապարհաշինական ոլորտներում ունենք լուրջ խնդիրներ, որոնք լուծման պահանջ ունեն, դա փաստ է: Բայց այս ամբողջը կարևորելով՝ մենք միասին առաջին հերթին պետք է վերականգնենք ազգաբնակչության հավատքը, հիմա տեսեք կարող է ամենալավ բանն էլ անենք չհավատան, որ դա լավն է: Եթե մարդիկ սկսեցին իրենց վաղվա օրվան հավատալ, շատ հիմնախնդիրներ, ինքնըստինքյան լուծվելու են, եթե մենք այսօր կառուցելու ենք ճանապարհ, որ դրանով մարդկանց մեքենաները շարժվեն, եթե այդ ճանապարհները պետք է ունենանք, բայց մարդիկ չլինեն, ճիշտը ճանապարհը չունենալն է: Եթե տունը կառուցենք, մարդ չպիտի լինի մեջն ապրող…»:

Gyumri-1

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ եղավ Գյումրիի փողոցաշինության ու լուսավորության համար խոստացված 23 միլիոն եվրոն, տեղեկություննե՞ր ունի մարզպետը, վերջինս ասաց, որ իր տեղեկությունն այնքան է, որ դա վարկային ծրագիր է, քաղաքապետարանն էլ պարբերաբար լուսաբանում է, և ինքը ցանկություն չունի անդրադառնալ, քանի որ դրանից ավելի ասելիք չունի:

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում խոսք ընկավ նաև քաղաքի անօթևաններից ու տնակներից, Շիրակի մարզպետը հայտնեց, որ ինքը ևս բնակվում է տնակում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031