Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Զախարյանի հարցը՝ Դավիթ Հարությունյանին (Տեսանյութ)

Մարտ 22,2016 16:23

Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր Ընտրական նոր օրենսգրքի թեմայով ԱԺ լսումների ժամանակ դժգոհեց՝ եթե կուսակցությունը 20-30 առողջ կադրային բազա ունի, այդ 80 շեմը խիստ սահմանափակում է այդպիսի առողջ ներուժ ունեցող ուժերին մասնակցել ընտրություններին. «Կան այսօր ԱԺ-ում 20-25 տարվա կուսակցություններ, սակայն 4-5 հոգով են ներկայացված ԱԺ-ում»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ընտրական շեմը պատահական չէ, եթե այդ շեմը չլիներ, կարող էին ԱԺ-ում հայտնվել կուսակցություններ՝ մեկ պատգամավորով. «Բազում երկրներում մեխանիզմներ են ստեղծում, որ փոքր կուսակցությունները միավորվեն: Ողջամիտ պահանջները կուսակցության հնարավորությունների վերաբերյալ ընդունելի են: Կուսակցությունները կարող են առաջարկել նաեւ ոչ կուսակցության անդամի: Այն մասին՝ ուժը առողջ , թե ոչ, տեղ ունի՞ խորհրդարանում, պետք է որոշի ժողովուրդը, մեր խնդիրն է Ընտրական օրենսգրքով ապահովել, որ այդ կամքը լինի պատշաճ»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հարցրեց՝ դիտորդներին լրագրողներից անջատելու առաջարկ էին ներկայացրել, դա ընդունվե՞լ է:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ եթե հաջող ձեւակերպումներ լինեն՝ դեմ չեն, որ դրանք տեղ գտնեն օրենսգրքում:

Պարոն Մելիքյանը նաեւ առաջարկեց, որ դիտորդ դառնալու համար մեղմացնեն պայմանները, որ մարդիկ չգնան այդ կեղծման ճանապարհով եւ իրենց լրագրողի տեղ չդնեն:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դիտորդների համար քննությամբ գոնե տառաճանաչների են վերցնում. «Քննական համակարգը շատ պարզ է: Ճիշտ է, որ գոնե տառաճանաչությունը ստուգվի: Այդ քննությունը չեն կարողանում տալ այն մարդիկ, որոնք տառաճանաչ չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031