Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրյուսելում ահաբեկիչների հարձակումների զոհերի թիվը հասավ 27-ի. WSJ

Մարտ 22,2016 16:16

Բրյուսելի միջազգային օդանավակայանում եւ Եվրոպական միության գրասենյակի մոտ գտնվող գետնանցումում այսօր պայթյուններ են տեղի ունեցել, որոնք երկրի իշխանությունների կողմից բնութագրվել են որպես ահաբեկչական հարձակումներ։ Արդյունքում 27 հոգի մահացել է եւ ավելի շատ մարդիկ վիրավորվել։ Այս տեղեկությունը հաղորդել է «The Wall Street Journal»-ը։

Բրյուսելի դաշնային դատախազը հայտարարել է, որ մահապարտը պայթյուն է իրականացրել օդանավակայանում, իսկ իրավապահ մարմինները փորձում են կանխել այլ հարձակումները։ Այս պայթյունները տեղի ունեցան Բրյուսելում Փարիզի ահաբեկչության հիմնական մեղավորներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի ձերբակալությունից հետո։

Առաջին երկու պայթյունները տեղի են ունեցել առավոտյան ժամը 8-ին՝ հիմնական օդանավակայանում։ Վկաները փոխանցել են, որ տարածքում ծուխ է եղել, հատակը ծածկված է եղել վիրավորների արյունով, իսկ մարդիկ խուճապի մեջ են հայտնվել։

Ժամը 9-ից հետո եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել Մաելբիքի մետրոկայանում, որը շատ մոտ է գտնվում Բրյուսելում Եվրոպական միության գրասենյակին։ Իրավապահները հաղորդել են, որ ավելի քան 15 հոգի է սպանվել, իսկ 55-ն էլ վիրավորվել են կայարանում։

Բելգիայի իշխանություններն անմիջապես հակաահաբեկչական տագնապ են բարձրացրել ամբողջ երկրում, դադարեցրել են տրանսպորտի երթեւեկությունը եւ մարդկանց խնդրել են մնալ իրենց տեղերում։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031