Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պատկերացրեք, 50 անճշտություն ամրագրվի, 50 հոգով կորոշեն տապալել ընտրության արդյունքները». Դավիթ Հարությունյան

Մարտ 22,2016 16:06

Թրանսփարենսի ինթերնեյշընըլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր Ընտրական օրենսգրքի թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց, որ ե՛ւ ներկա օրենսգրքում եւ նախագծում կա դրույթ վերաքվեարկություն նշանակելու, քվեարկության արդյունքները չեղարկելու: Բայց թե որ դեպքերում դա պետք է չեղյալ հայտարարվի, որեւէ կոնկրետացում չկա: Ի՞նչ է նախատեսվում, կլինի՞ կոնկրետացում: Մասնավորապես, անճշտությունները հաշվի առնելը կա նախագծում եւ որեւէ ձեւով արդյունավետ դա չի օգտագործվում: Օրինակ, եթե բավականին մեծ անճշտություններ են տեղամասում լինում, գոնե հետաքննություն լինի, թե որտեղից են գալիս այդ անճշտությունները:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ կան հարցեր, որ դժվար է ասել՝ 50 անճշտությունների դեպքում պետք է անվավեր ճանաչվեն ընտրատեղամասում արդյունքները, թե՞ 100. «Պետք է գտնենք այնպիսի մեխանիզմ, որը անճշտություն չի առաջացնում: Եթե կոնկրետ առաջարկություն ունենաք՝ կլսենք: Եթե անճշտությունը օբյեկտիվորեն կարող է առաջանալ, վտանգավոր կլինի, որ դրանով ընտրատեղամասում անվավեր ճանաչենք արդյունքները: Պատկերացրեք, 50 անճշտություն ամրագրվի եւ 50 հոգով որոշեն տապալել այդ ընտրատեղամասում արդյունքները: Մտնեն, քվեարկեն եւ քվեաթերթիկը չգցեն, կլինի անճշտություն: Դա վտանգավոր կլինի, երկրով մեկ կարող է չճանաչվեն ընտրությունների արդյունքները»:

Հերիքնազ Տիգրանյանն էլ հարցրեց՝ ինչո՞ւ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունները նախագծով զրկվեցին դիտորդ լինելու իրավունքից: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դիտորդական առաքելությունից ակնկալվում է, որ պետք է հրապարակեն զեկույց: Իսկ այդ զեկույցը որեւէ երկրի ընտրությունների վերաբերյալ երբեմն բացասական ազդեցություն է ունենում երկկողմ հարաբերությունների վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Իսկ այդ զեկույցը որեւէ երկրի ընտրությունների վերաբերյալ ե ր բ ե մ ն բացասական ազդեցություն է ունենում երկկողմ հարաբերությունների վրա:==
    Ֆեմիդայի հարգելի քրմապետ, ոչ թե երբեմն, այլ այն դեպքում, երբ ընտրություններ պղծողը հրեշտակ է ձևանում….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031