Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Թուրքերը տվայտվում են, երբ հայերը եւ հույները միասին են գործում»

Մարտ 22,2016 16:00

«Ճիշտ է, թուրքերը տվայտվում են, երբ հայերը եւ հույները միասնաբար են աշխատում, բայց պայքարը թուրքերի դեմ չէ: Եթե թուրքերը պայքարում են հայերի եւ հույների դեմ, մենք չենք պայքարում որեւէ մեկի դեմ: Մեր պայքարը հանուն մեր ժողովուրդների է, հանուն մեր եղբայրության եւ մեր երկու պետությունների, որպեսզի Հայաստանը եւ Հունաստանը, ինչպես նաեւ Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները մշտապես լինեն անկախ եւ ազատ»,- այսօր Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում Հունաստանի անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ, խոսելով հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե այդ անկախությանը խոչընդոտողներ կլինեն, ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի, մենք միասնաբար պետք է կարողանանք համախմբվել եւ պայքարել այդ չարիքի դեմ»,-լրագրողների հետ զրույցում նշեց նա:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ իր ընտանիքում գերիշխում են քրիստոնեական ավանդույթները. «Հայերը եւ հույները քրիստոնյա-եղբայրական ժողովուրդներ են, եւ չեմ կարծում, թե սովորույթները տարբերվում են: Հայաստանում բնակվող հույներն ապրում են գրեթե նույն օրենքներով եւ ավանդույթներով: 280 տարի շարունակ մենք ապրում ենք Հայաստանում, մայրս էլ հայ է, հայկական դաստիարակությունն, իհարկե, գերիշխող է: Փորձում եմ նաեւ հավատարիմ մնալ իմ հիմնական արմատներին: Ինչպես հաճախակի ասում եմ` ես 100 տոկոսով հույն եմ եւ նույնքան` նաեւ հայ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031