Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներին որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում Հունաստանի անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հեռախոսակապի միջոցով է տեղեկացել այդ մասին. «Մեր պատվիրակության ներկայացուցիչներն այս պահին վեհաժողովի հետ կապված աշխատանքներ են իրականացնում»:
Հիշեցնենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում են ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները:
Բելգիայի մայրաքաղաքում այսօր պայթյուններ էին որոտացել: Նախնական տվյալներով` ահաբեկչության զոհ է դարձել 17 մարդ:
Շարմազանովի խոսքով` ցանկացած ահաբեկչություն դատապարտելի է. «Ահաբեկչությունը չունի կրոնական եւ ազգային պատկանելիություն, ահաբեկչության դեմ պայքարը պետք է միավորի բոլորիս եւ այդ գործում «մեծ ու փոքր ժողովուրդներ» հասկացություն չպետք է լինի: Սա մտահոգիչ է, ավելի ուշադիր պետք է լինել եւ պայքարել ահաբեկչական բոլոր դրսեւորումների դեմ, անկախ նրանից` դրանք տեղի են ունենում Բրյուսելում, Հայաստանի սահմաններին, թե Մերձավոր Արեւելքում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ