Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարությունը՝ աղմկոտ թեմայի մասին

Մարտ 22,2016 15:31
mshakuyti nax

Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարարությունից մեկնաբանություն էր խնդրել աղմկոտ հրապարակման վերաբերյալ, մասնավորապես հետաքրքրվել, եթե կառավարության որոշմամբ, «Սոխոսենթր» ընկերությունը պարտավոր էր Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի համար կառուցել համերգային դահլիճ և կաթսայատուն: Ինչն էր պատճառը, որ դա հետագայում փոխարինվեց դպրոցի համար երաժշտական գործիքների ձեռքբերումով:

ՀՀ մշակույթի նախարարությունից գրավոր ստացել ենք հետեւյալ պատասխանը. «ՀՀ կառավարության որոշման համաձայն` «Սոխոսենթր» ընկերությունը պարտավորվել էր իր միջոցների հաշվին «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության համար կառուցել նոր կաթսայատուն և նոր համերգային դահլիճ: Սահմանված ժամկետներում ընկերությունը նոր կաթսայատունը կառուցել է, իսկ ինչ վերաբերում է նոր դահլիճին, ապա` Պ. Չայ­կովսկու անվան միջնակարգ մասնագիտական երա­ժշտա­կան դպրոցի տնօրենը խնդրանքով դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը` նոր համերգային դահլիճ կառուցելու փոխարեն, դպրոցի համար իրականացնել առավել անհրաժեշտ հիմնանորոգման աշխատանքներ /դասասենյակների, երկու դահլիճների, տանիքի, մարզադահլիճի, հանդերձարանների և հարվածային գործիքների դասասենյակների վերանորոգում/:

ՀՀ կառավարության որոշմամբ` նոր համերգային դահլիճի կառուցումը փոխարինվեց դպրոցի համար առավել կարևոր՝ շենքի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներով:

Վերոհիշյալ որոշման ընդունումից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամի որոշմամբ հաստատվեց դպրոցի ամբողջական հիմնանորոգման լայնածավալ ծրագիր, և 2015 թվականից հիմնադրամը ստանձնեց իրականացնել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմքերի ուժեղացման, վերակառուցման, հիմնանորոգման աշխատանքների և դպրոցական գույքի ձեռքբերման համալիր ծրագիրը:

Հիշյալ հանգամանքով պայմանավորված՝ Երևանի Պ. Չայ­կովսկու անվան միջնակարգ մասնագիտական երա­ժշտա­կան դպրոցի տնօրենը դիմեց մշակույթի նախարարությանը և առաջարկեց, դպրոցի շենքի կապիտալ հիմնանորոգման աշխատանքների փոխարեն` դպրոցի համար ձեռք բերվի երաժշտական գործիքներ, քանի որ երաժշտական գործիքների ձեռքբերումը ներառված չէր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրում, այնինչ դպրոցը երաժշտական գործիքների խիստ կարիք ունի: Սահմանված ժամկետներում, երաժշտական գործիքները հանձնվել են դպրոցին: Այս ամենի արդյունքում, դպրոցն ամբողջովին կապիտալ հիմնանորոգվում է, ձեռք է բերվում ամբողջական դպրոցական գույք և դպրոցը համալրվում է որակյալ երաժշտական գործիքներով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031