Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը հորդորում է ձեռք բարձրացնել՝ ովքե՞ր են ՀԱԿ-ի հետ պլատֆորմ ձեւավորել (Տեսանյութ)

Մարտ 22,2016 15:20

«Ներկայացված օրինագիծը չի կատարել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարարականներից ոչ մեկը, չի արտացոլում քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության պահանջները: Այսօր հրապարակվել է այդ պահանջների միասնական պլատֆորմը, որը, ըստ էության միավորում է քաղհասարակությանն ու ՀՀ քաղաքական ուժերին: Այսինքն, լայն կոնսենսուսը կառուցվում է եւ լուրջ արդյունքների է հասել, մնում է դուք ընդունեք»,- այսօր Ընտրական օրենսգրքի թեմայով ԱԺ լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այս քննադատությանն ի պատասխան՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դահլիճում ներկաներին հորդորեց ձեռք բարձրացնել. «Ովքե՞ր են ծանոթ այդ պլատֆորմի ձեւավորմանը»:

Դավիթ Հարությունյանն ասաց. «Հուսով եմ, կարողացաք հաշվել, թե քանի ձեռք բարձրացավ: Այդ ձեռքերը խոսում են լայն կոնսենսուսի մասին: Խոսելով լայն կոնսենսուսի մասին՝ դուք ուզուրպացնում եք այլ ուժերի կարծիքը:

Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը տեղից սկսեցին կազմակերպությունների անուններ տալ, թե ովքեր են միացել իրենց:

Դավիթ Հարությունյանը նաեւ նշեց, որ համաձայն չէ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների հետ կապված ՀԱԿ-ի գնահատականներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031