Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրամատակարարման 1 միասնական եվրոպացի օպերատոր կունենանք. «Ա1+» (տեսանյութ)

Մարտ 22,2016 15:18

2017 թվականից Հայաստանում նախատեսվում է ստեղծել խմելու ջրի մատակարարման մեկ միասնական օպերատոր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը։ Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ խմելու ջրի մատակարարումը ՀՀ-ում իրականացվում է հինգ ընկերությունների կողմից։ Մշակված նոր ռազմավարությունը, սակայն, թույլ կտա ավելի հեշտ վերահսկել ոլորտը. «Մատակարարող ընկերությունները պետք է միավորվեն մեկ միասնական օպերատորի շուրջ, որը 15 տարի ժամկետով վարձակալելու է Հայաստանում գտնվող ջրամատակարարման համակարգերը»,-ասաց Նարիմանյանը՝ հավելելով, որ նոր համակարգը թույլ կտա միասնական սակագին սահմանել ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի համար, ինչպես նաեւ համակարգում ներառել մինչ այժմ չսպասարկվող բնակավայրերը։


Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031