Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Եթե Զուրաբյանը «ճնշում» բառից իրեն լավ է զգում, խնդիր չկա, թող ասի, որ մեզ ճնշել է»

Մարտ 22,2016 14:48

«Եթե ընդդիմությունն իրեն «ճնշում» բառից լավ է զգում, թող անունը դնի «ճնշել»: Կարծում եմ` ոչ թե ձեւի վրա պետք է կենտրոնանանք, այլ բովանդակության»,-այսօր Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում Հունաստանի անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահին խնդրեցինք մեկնաբանել ՀԱԿ ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը,  թե ընդդիմությունը ճնշում է գործադրելու իշխանության վրա:

Շարմազանովի խոսքով` երկրորդական է, թե ընդդիմությունն Ընտրական օրենսգրքի շուրջ բանակցություններին ինչ որակում կտա. «Ես դուրս եմ եկել պատանեկան-երիտասարդական տարիքից, որ բառերին ուշադրություն դարձնեմ: Եթե Լեւոն Զուրաբյանը «ճնշում» բառից իրեն լավ է զգում, խնդիր չկա, թող ասի, որ մեզ ճնշել է: Ինձ համար էականն արդյունքն է, որի արդյունքում էլ կունենանք նորմալ Ընտրական օրենսգիրք»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031