Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Քննարկվում է, որ ԶԼՄ-ները կարողանան ներկայացնել, օրինակ, 50 լրագրող» (Տեսանյութ)

Մարտ 22,2016 14:39

ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի թեմայով խորհրդարանական լսումներ են:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ մի կարեւոր առաջարկություն են քննարկում՝ կուսակցություններին հնարավորություն տալ ընտրատեղամասում 2 վստահված անձ ունենալու. «Հակված ենք դրան, դրական է»:

Ինչ վերաբերում է ընտրատեղամասում ԶԼՄ ներկայացուցիչների եւ դիտորդների թվի սահմանափակմանը, Դավիթ Հարությունյանն ասաց, որ նոր կոմպրոմիսային մոտեցում են մշակել. «Ունենք մտավախություն, որ որպես թեկնածուի վստահված անձ, ԶԼՄ ներկայացուցիչները կլինեն կեղծ ներկայացուցիչներ: Քննարկվում է, որ ԶԼՄ-ները կարողանան ներկայացնել, օրինակ, 50 լրագրող»:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Նարեկ Հարությունյանը հարց ուղղեց. «Պատկերացրեք, մենք ունենք հարյուրավոր հեռուստաընկերություններ, կայքեր: Եթե նույնիսկ թիվը 50-ով սահմանափակեք, նորից նրանց անվան տակ կարող են իշխանության ներկայացուցիչները, թեկնածուների մարդիկ մուտք գործեն: Այստեղ լուծումը կիսատ է»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես ընդունում եմ, որ իմ ասած լուծումն էլեգանտ լուծում չէ: Բայց բացարձակապես ճիշտ չեմ համարում, երբ մեկը վեր է կենում ու ասում է՝ էլեգանտ լուծում չէ, բայց ինքը լուծում չի առաջարկում: Ասացիք կան հարյուրավոր հեռուստաընկերություններ, ԶԼՄ-ներ, եթե բոլորը լինեն մի ընտրատեղամասում, դա կլինի ժողովրդավարակա՞ն ընտրություն, թե՞ կլինի ծաղր: Կարծում եմ, կլինի ծաղր: Դրա համար փորձել ենք ընտրել պարզեցված մեխանիզմ, ասում ենք՝ 50 ներկայացուցիչներ ընտրեք, թող նրանք էլ շրջեն ընտրատեղամասերը»:

Նա առաջարկեց այս հարցով ողջամիտ լուծումներ առաջարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031