Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ընտրական շտաբը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն

Մարտ 22,2016 14:34

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2016 թվականի մարտի 21-ին Հրազդան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցներ այցելությունների հետ կապված Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ընտրական շտաբը գրավոր դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որում մասնավորապես ասված է.

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի մարտի 21-ին այցելել է Հրազդան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցներ՝ փորձելով ճնշումներ գործադրել կրթական հաստատությունների ղեկավարների վրա և նրանց ներքաշել նախընտրական գործընթացների մեջ:

Այցելության փաստը հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում: Ավելին, Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի գործունեության առաջին իսկ ահազանգից հետո մեր շտաբի լրատվության պատասխանատուների կողմից տեսալուսանկարահանվել են նրա այցելությունները (նյութերը կցվում են):

Նիկոլ Փաշինյանը հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, որպես շտաբի պետ այցելելով դպրոցներ, փորձել է իրականացնել քարոզչական և քաղաքական գործունեություն: Ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չունեն որևէ ուղղակի առնչություն ընտրությունների կազմակերպման հետ: Նման գործառույթ վերապահված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական թեմայով արդեն հանդիպում ունեցել էր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, որի մասին վկայում է նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը: Ավելի, ըստ մամուլի տեղեկությունների, ընտրությունների կազմակերպման հարցերով նա հանդիպել էր նաև տարբեր պաշտոնատար անձանց հետ:

Այսքանով հանդերձ, մեղմ ասած, անհասկանալի է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի երեկվա շրջագայությունը պետական ուսումնական հաստատություններ, որոնց կանոնադրական նպատակների մեջ չի մտնում ընտրությունների կազմակերպման հետ կապված որևէ գործառույթ:

Նիկոլ Փաշինյանը ակնառու խախտել է << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8- րդ մասի, <<ՀՀ ընտրական օրենսգրքի>> 18-րդ հոդվածի 8-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման պահանջները:

Առաջարկում ենք ուսումնասիրել ներկայացված փաստերը և խնդրում միջոցներ ձեռնարկել Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման օրինազանցություններ բացառելու համար:

Վ. Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու

Ա.Դանիելյանի ընտրական շտաբի պետի տեղակալ

 իրավաբանական հարցերով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031