Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին կրկին բերման կենթարկվի դատարան (Տեսանյութ)

Մարտ 22,2016 14:29

Դատավոր Նելլի Բաղդասարյանը վերադառնալով խորհրդակցության սենյակից հրապարակեց Գասպարիի գործով իրեն հայտնված ինքնաբացարկի միջնորդության մասին որոշումը:

Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը՝ անհիմն լինելու պատճառով:

Նա հրապարակեց նաեւ փաստաբաններ Տիգրան Եգորյանի, Լուսինե Հակոբյանի եւ Դավիթ Գյուրջյանի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին որոշում: Ըստ որի, դատարանը դիմելու է Փաստաբանների պալատ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու համար:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գասպարին լքել էր նիստերի դահլիճը, դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին նրա ներկայությունը ապահովելու համար բերման ենթարկել նրան, որպեսզի Գասպարին հնարավորություն ունենա օգտվել իր վերջին խոսքի իրավունքից:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ մարտի 23-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031