Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը կարծես կանխատեսել էր Բրյուսելում տեղի ունենալիք ահաբեկչությունը

Մարտ 22,2016 14:19

2016թ. մարտի 18-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը ելույթ էր ունեցել «Զոհերի հիշատակման օրվա և Չանաքքալեի ծովային ճակատամարտում հաղթանակ տանելու 101-ամյակի» կապակցությամբ։ Նախագահ Էրդողանի ելույթից որոշ հատվածներ, ինչպես նաև ելույթի ամբողջ տեսագրությունը տեղադրված է Թուրքիայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքում։

Թուրքիայի նախագահն իր ելույթում անդրադարձ էր կատարել նաև միջազգային ահաբեկչության խնդրին, ինչպես նաև 2016թ. մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունին։ Քննադատելով եվրոպական պետություններին՝ ահաբեկչության դեմ հավուր պատշաճի չպայքարելու և նույնիսկ դրանցից որոշներին աջակցելու համար՝ Էրդողանն ասել էր. «Ոչ մի պատճառ չկա, որ Անկարայում պայթած ռումբը չպայթի Բրյուսելում կամ եվրոպական որևէ այլ քաղաքում, որոնք հնարավորություն են ընձեռում ահաբեկչական կազմակերպությունների կողմնակիցների համար շոուներ կազմակերպել։ Չնայած այս բացահայտ ճշմարտությանը, եվրոպական պետությունները շարունակում են առաջնորդվել այդպիսի անհեռանկարությամբ, ինչը նման է պարի՝ ականապատ դաշտում։ Երբեք չեք կարող իմանալ, թե երբ ձեր ոտքը կդիպչի ականին, բայց ակնհայտ է, որ դա է անխուսափելի վերջաբանը»։

Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 22-ին ահաբեկչական պայթյուններ են գրանցվել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, որոնց հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 27 մարդ։

Բրյուսելում կատարվողն ուղիղ հեռարձակմամբ՝ դիտեք Sky News-ի եթերում

https://www.youtube.com/watch?v=y60wDzZt8yg

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031