Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստորագրված ընտրացուցակները կարող են տրամադրել դատարաններին

Մարտ 22,2016 14:14

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի թեմայով խորհրդարանական լսումներ էր կազմակերպել:

Քաղհասարակությունից Տիգրան Եփրեմյանը հետաքրքրվեց ընտրացուցակների հրապարակումից. «Ես ծանոթ եմ Սահմանադրական դատարանի 2012-ի մայիսի 5-ի որոշմանը, որը հաստատում է Վենետիկի հանձնաժողովի ընդհանուր մոտեցումը, որ ընտրացուցակները հրապարակման ենթակա չեն, բայց այդ տեղեկությունը չի սահմանափակվում դատական մարմինների հարցում: Դիտորդները եւս, վստահված անձինք ընտրությունների արդյունքում վերահաշվարկի ռեժիմում կարող են ծանոթանալ ընտրողների ստորագրված ցուցակներին եւ քաղվածք անել: Չե՞ք կարծում, որ այդ քաղվածքները պետք է վավերացվեն հանձնաժողովի նախագահների կողմից, որպեսզի ապացուցողական հիմք լինի դատարան ներկայացնելու»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Խնդիրը վերաբերում է նրան, որ պաշտոնական տեղեկություն դրա վերաբերյալ չպետք է հրապարակվի: Դուք կարող եք իմանալ, մյուսը կարող է: Դրա նպատակն այն է, որ լինի պայքար՝ հնարավոր ընտրախախտումների դեմ: Պայքարողներն առաջին հերթին վստահված անձինք են: Ապացուցողական նշանակության մասին՝ ինքնին ստորագրած ցուցակը կարող է որպես ապացույց հանդես գալ եւ ուսումնասիրվել դատարանում: Ենթադրենք, ինչ-որ ընտրատեղամասում տեղի է ունեցել այլոց փոխարեն քվեարկություն կամ բացակա անձանց փոխարեն քվեարկություն: Դատարանին դիմումը պետք է պարունակի այն, որ ընտրական ցուցակում այսինչ մարդու անձի կողքը նշված է, որ մասնակցել է, ահա ցուցմունքներ, որ այսինչ մարդը ՀՀ տարածքում չի գտնվում կամ ցուցմունք այդ մարդուց, որ նա չի մասնակցել քվեարկությանը: Դատարանը դրա հիման վրա կպահանջի ցուցակները եւ կպարզի հարցը: Դա բավարար է՝ պատշաճ վերահսկողություն ապահովելու ընտրական գործընթացների վերաբերյալ»:

Ըստ Դավիթ Հարությունյանի, պատկերացրեք, որ իշխանության ներկայացուցիչն իր աշխատակիցներին պարտադրում է, որ գնան եւ ձայն տան իր կուսակցությանը: Բայց եթե պարզվի ցուցակներից, որ նա չի մասնակցել, սա խոսում է մարդու կողմնորոշման մասին, որը գաղտնի պետք է լինի. «Անհրաժեշտ է հանել գաղտնիության քողը, որ վստահված անձինք պատշաճ ներկայացնեն իրենց բողոքը կամ հայցը, բայց ոչ ավելին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031