Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի ոստիկանապետի նկատմամբ սկսված ծառայողական քննությանը կհաջորդի կոծկումը. իրավապաշտպան

Մարտ 22,2016 14:03

Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստով ծառայողական քննությանը կհաջորդի կոծկումը»,- համոզված է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ, ոստիկանությունում ծեծը առաջնահերթ խնդիրները  լուծելու ձեւ է. «Դա հրապարակային ու շատ հաճախ անթաքույց է արվում, պարզապես երբեմն նման դեպքերն ի հայտ են գալիս: Ոստիկանապետը թող կարգավորի իր համակարգը, որն իսպառ հեղինակազրկված է»:

Իրավապաշտպանի խոսքով, ոստիկանությունում ոչինչ չի փոխվել ու չի փոխվի. «Հենց այս ոստիկանապետի գլխավորած ոստիկանությունն էր, որ հայտնի դարձավ որպես բռնի ու բռնություններ կիրառող ոստիկանություն:

Որ ոստիկանական բաժանմունքներում եւ այլ տեղերում ոստիկաններն առաջնորդվում են ծեծով,  դա փաստ է, դա փաստված է նաեւ զեկույցներում: Չեմ զարմանում Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ ծեծկռտուքից, որովհետեւ բազմաթիվ հրապարակային ծեծերի ու բռնության դեպքերի ենք ականատես եղել, ցավալին այն է, որ ոչինչ չի փոխվում, ոստիկանապետը ոչինչ չի ուզում փոխել, միայն այսպես  ձեւական, կեղծ հայտարարություններ են, որ իբր հանրության աչքին երեւա՝ որպես բարի, հավատացյալ ոստիկանապետ, համոզիչ փաստարկներ չկան»:

Ժաննա Ալեքսանյանը մատնանշեց ոստիկանապետի տեղակալին ու ՃՈ պետին. «Իր երկու տեղակալները՝ ՃՈ պետն ու Աշոտ Կարապետյանը բռնի գործողությունների կրող են, դա հաստատվել է մարդու իրավունքների եվրոպական դատարանում. Այնպես որ, վհուկների որսը ոստիկանապետը թող ներսում անի»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը բացահայտել էր մարտի 8-ին Գորիսում աղմկահարույց դեպք, որում ներգրավված են Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը:

https://www.youtube.com/watch?v=Eh4H1OxCP8A

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031