Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատարանը սանկցիա կիրառեց Գասպարիի պաշտպանի նկատմամբ (Տեսանյութ)

Մարտ 22,2016 13:59

Վարդգես Գասպարիի գործի քննությունը շարունակվում է: Դատավոր Նելլի Բաղդասարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակեց Գասպարիի պաշտպան Լուսինե Հակոբյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին որոշումը:

Ըստ որի, Լուսինե Հակոբյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատարանը դիմելու է Փաստաբանների պալատ:

Մինչ դատարանի՝ խորհրդակցական սենյակից վերադառնալը Գասպարիի երեք պաշտպանները հեռացել էին, քանի որ նախորդ դատական նիստին դատարանին զգուշացրել էին իրենց ծանրաբեռնվածության մասին: Իսկ Դավիթ Գյուրջյանը դատարանի գրասենյակում դիմում էր ներկայացրել, որով խնդրում էր դատական նիստը հետաձգել:

Սակայն, դատավորը համարեց, որ պաշտպանները հրաժարվել են իրացնել իրենց իրավունքները, քանի որ դատարանը նրանց թույլ չէր տվել լքել նիստերի դահլիճը: Դատարանը որոշեց շարունակել դատական նիստը՝ նրանց բացակայությամբ, եւ անցնել միջնորդության քննարկմանը:

Սակայն Գասպարին միջնորդություն ներկայացրեց հետաձգել դատական նիստը եւ հրաժարվեց որեւէ դիրքորոշում արտահայտել: Դատարանը մերժեց միջնորդությունը եւ համարեց, որ Գասպարին հրաժարվում է իրացնել իր իրավունքները եւ պարտականությունները: Գասպարին լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ դատարանի համար էական նշանակություն չունի պաշտպանական կողմի ներկայությունը կամ բացակայությունը: Այդ քայլը դատարանը դիտեց որպես դատական նիստերը ձախողելու, ձգձգելու միտում եւ որոշեց շարունակել դատական նիստը:

Մեղադրող Վահան Մանուկյանը անհիմն համարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031