Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Նիստերի ժամանակ հայհոյում էլ են, մարդ էլ են փորձում ինչ-որ բան անել…»

Մարտ 22,2016 13:57

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակն արդեն բավարար է: Առաջիկա քառօրյա նիստերն էլ ինքն է վարելու: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պարոն Սահակյանը:

Ի պատասխան լրագրողների հարցերի՝ պարոն Սահակյանն ասաց, որ ընդհանուր առմամբ տեղյակ է Ընտրական օրենսգրքի նախագծից, դրանց շուրջ ընթացող քննարկումներից: «Լրագրողների մասին, իհարկե, մենք էլ ենք շատ մտածել, կարծեմ հիմա 8 հոգի է գրված, որովհետեւ Հայաստանում այնպիսի ընտրատեղամաս չկա, որ 30-100 լրագրող տեղավորվեն: Եթե լրագրողները ճիշտ բան կառաջարկեն, դա կընդունվի մեր կողմից»,- ասաց ԱԺ նախագահը՝ արձագանքելով տեղամասերում լրագրողների թվի սահմանափակման մասին հարցին:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք դա արհեստական մտածված դրույթ չէ՞, քանի որ իշխանությունները հակված են միայն այդ դրույթը փոփոխելու: ԱԺ նախագահն ասաց՝ չի կարծում, թե նման բան կա, վկայակոչելով այն, որ ընտրատեղամասերը փոքր են եւ հնարավոր չէ այդ տարածքներում շատ մարդկանց ներկայություն ապահովել: «Եթե դուք ինչ-որ նոր բան գծեք, ենթադրենք՝ հերթով մտնելու կամ ինչ-որ նախագիծ ունեք, մեր կողմից կընդունվի»:

Քվեարկածների ցուցակների հրապարակման դրույթի վերաբերյալ էլ ԱԺ նախագահը նկատեց. «Ես այդ դրույթի մեջ էդպես ճիշտ բան չեմ տեսնում (նկատի ունի ցուցակների հրապարակումը), բայց, դե թող առաջարկեն: Կփորձենք ինչ-որ ձեւով պատասխանել»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ հանրապետական պատգամավորներ Առաքել Մովսիսյանի եւ Կարեն Ավագյանի վարքով: Հիշեցնենք՝ վերջին քառօրյայի ժամանակ նրանք լեզվակռիվ ունեցան ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Դիտարկմանը, որ հատկապես հանրապետական պատգամավորներն են նման վարքով աչքի ընկնում, Գալուստ Սահակյանն ասաց. «Աշխարհի բոլոր պառլամենտներն են այդպես, մերն, ըստ երեւույթին, մի քիչ ավելի լավն է այդ տեսանկյունից: Նիստերի ժամանակ, իհարկե, հայհոյանքներ էլ են լինում, մարդ էլ են փորձում ինչ-որ բան անել… (պարոն Սահակյանը չմանրամասնեց ինչ են փորձում անել- Ն. Գ.), պառլամենտական օրենքներն են»:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ, տեսանյութում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031