Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գասպարիի գործ. Դատավորին. Մեզ մոտ կասկածներ են առաջացել Ձեր հոգեկան առողջության մասին (Տեսանյութ)

Մարտ 22,2016 13:48

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 22-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործ քննությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Եվ Վարդգես Գասպարիի մյուս պաշտպանը՝ Լուսինե Հակոբյանը, ներկայացրեց միջնորդության լրացումը:

«Մեզ մոտ եւ այս ամենի ականատեսների գերակշիռ մասի մոտ իսկապես կասկածներ են առաջացել Ձեր հոգեկան առողջության մասին: Միգուցե Դուք իսկապես ի վիճակի չեք ….»,- ասաց նա:

Դատավորը նրան ընդհատեց՝ հայտարարելով, որ նա իրավունք չունի նման բառերով հանդես գալ՝ «Մեկ ոչ կոռեկտ արտահայտություն եւ դատական սանկցիա կկիրառվի»:

«Միգուցե Դուք ի վիճակի չեք ո՛չ այս գործը շարունակել, ո՛չ նշված ինքնաբացարկի միջնորդությունը քննարկել եւ իրապես կարիք ունեք մասնագիտական օգնության կամ առնվազն տեւական հանգստի: Այս եզրակացությունը հիմնված է վերը նկարագրված հակասական, փոփոխական, անհավասարակշիռ, կոնֆլիկտային, նյարդային եւ հիստերիկ գնահատվող տարբեր դրսեւորումներից …»:

«Կոռեկտ եղե՛ք Ձեր հայտարարություններում»,- ընդհատեց նրան դատավորը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Լուսինե Հակոբյանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031