Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Պատրաստ ենք քննարկել ընդդիմության ողջամիտ առաջարկները»

Մարտ 22,2016 13:40

«Բանակցել` չի նշանակում «զիջում»: Դա շատ լավ մշակույթ է ձեւավորված, մենք էլ շարունակում ենք այդ մշակույթը, որպեսզի լսենք ողջամիտ առաջարկություններ: Այդպիսիք անպայման կընդունվեն իշխանության կողմից»,-այսօր Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում կազմակերպված կրթաթոշակների հանձնման միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանություն-ընդդիմություն բանակցությունները:

Ինչ վերաբերում է Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե բանակցելու միջոցով փորձելու են իշխանությանը ճնշել եւ ստիպել, որպեսզի վերջինս սկզբունքային զիջումների գնա, Հովիկ Աբրահամյանը հորդորեց «մշակույթը» «ճնշումից» տարանջատել. «Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն, որը կհնչի ընդդիմության կողմից, պատրաստ ենք քննարկել: Մենք միշտ ականջալուր ենք»:

Լրագրողի ակնարկին, թե այդ ամենը, փաստորեն, ձեւական է, վարչապետն այսպես արձագանքեց. «Այդ դուք եք «ձեւական» ձեւակերպում, մենք շատ լուրջ ենք վերաբերվում ցանկացած ողջամիտ առաջարկի»:

Լեւոն Զուրաբյանի մեկ այլ հայտարարությանը, թե վարչապետը հովանավորել է «Ոչ»-ի շտաբը, Հովիկ Աբրահամյաննն ասաց. «Եթե նա հստակեցնի իր ակնարկը, ես կպատասխանեմ Ձեր հարցին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031