Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի ծիրան ուտելո՞ւ ենք. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 22,2016 13:09

Կիրակի օրը տեղացած ձյան հետեւանքով եւս ծիրանենու այգիները վնասներ են կրել։ «Արմավիրի մարզի Արմավիրի եւ Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի   տարածաշրջանի առանձին   համայնքներում, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում ցածր ջերմաստիճանի հետեւանքով ավելի արտահայտված վնասվել են ծիրանենու թաց ծաղիկերն ու նոր բացվող բողբոջները։

Արարատի տարածաշրջանում առանձնապես լուրջ վնասներ չեն գրանցվել՝ բացառությամբ մի քանի համայնքների։ Վայոց ձորի մարզում հիմնականում տուժել է Արենի գյուղը, մասամբ՝ Ռինդը եւ մի քանի համայնքներ։ Կոտայքի, Արագածոտնի մարզերի համայնքներում ծիրանենին դեռեւս հիմնականում գտնվում է բողբոջի փուլում։ Մեղրու տարածաշրջանը չի տուժել, թույլ վնասներ կան Տավուշի եւ Լոռու մարզերում»,- ասված է նախարարության երեկվա հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ծիրանի բերքը բավական առատ էր, ընդ որում, գգալի մասն արտահանվել էր, իսկ շուկայում ծիրանի 1 կգ-ի արժեքը տատանվում էր մոտ 200-300 դրամի սահմաններում։ Իսկ ահա այս տարի ենթադրվում է՝ բերքը քիչ է լինելու, գինը՝ բարձր։

Իսկ մինչ այդ, անելանելի վիճակում են հայտնվել գյուղացիները, որոնք դեռ պետք է իրենց վարկերը մարեն։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031