Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվությունը նահանջեց. «Հայոց աշխարհ»

Մարտ 22,2016 13:04

Հունվարին արձանագրված բարձր՝ 5,5 տոկոս աճից հետո տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում նահանջել է։ Համաձայն վիճակագրական ծառայության երեկ հրապարակած օպերատիվ տվյալների, տարեսկզբի երկու ամիսներին այն եղել է 4,7 տոկոս։

Դրանով հանդերձ, տնտեսական ակտիվությունն անհամեմատ բարձր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր. 2015թ. հունվար-փետրվարին Հայաստանում ակտիվությունը 2,5 տոկոս էր։

Համաձայն վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվությունը շարունակում է բարձր մնալ արդյունաբերության ոլորտում. տարեսկզբի երկու ամիսներին եղել է 9,9 տոկոս։

Իհարկե, այդ հարցում մեծ է հատկապես հունվարին գրանցված աննախադեպ աճը, ինչը հասավ գրեթե 16 տոկոսի։ Փետրվարին եւս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության այս ճյուղում դրական արդյունք է գրանցվել։ Սակայն ցուցանիշները հունվարի համեմատ համեստ են։ Անցած ամիս արդյունաբերության ոլորտում տնտեսական ակտիվությունը նախորդ տարվանից բարձր է եղել 4,8 տոկոսով։ Հիշեցնենք, որ 2015թ. առաջին երկու ամիսներին արդյունաբերությունը ոչ միայն աճ չարձանագրեց, այլեւ գրանցվեց 1,8 տոկոսանոց անկում։

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031