Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Ինձ համար ՀԱԿ-ն այլևս գոյություն չունի». «168 ժամ»

Մարտ 22,2016 12:17

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ

– Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստ են ընդունել ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ ընդդիմության և քաղհասարակության հետ Ընտրական նոր օրենսգիրքը «4+4+4» ձևաչափով բանակցելու և քննարկելու առաջարկը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմիանա՞ այդ քննարկումներին, և ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ ամենից։

– Մենք այդ հարցը մեզ մոտ՝ վարչությունում, չենք քննարկել, բայց անձամբ ես որևիցե հույս կամ սպասելիք չունեմ ու որևիցե պարագայում չեմ կիսում այն միտքը, որ «ռեժիմը խուճապի մեջ է», ու, երբ հավաքվեցին այդ չորս կուսակցությունները, ռեժիմը կխառնվի իրար։

Իմ կարծիքով սրանք ընդամենը քաղաքական խաղեր են, այն ամենը, ինչ անցնելու է՝ անցնելու է, իսկ ինչ չի անցնելու՝ չի անցնելու։ Նայեք՝ երկու շատ կարևոր սկզբունքային դրույթ կա. առաջինը այդ 50 տոկոս ռեյտինգայինն է, մեկ էլ՝ ցուցակների հրապարակումը, այդ երկու հարցում մենք գիտենք, որ իշխանությունները սկզբունքային են ու զիջումների չեն գնա։ Մյուս հարցերը բերվում են օրակարգ, որ իբր իշխանությունները զիջումների գնացին, ցույց են տալիս, որ եկան կոնսենսուսի, եկան ազգային համաձայնության, ԸՕ-ն համաձայնեցվել է բոլոր կուսակցությունների հետ։ Իսկ հակառակ կողմի համար դա աշխատանքի իմիտացիա է, որովհետև չգիտեմ՝ որ ուժերն են համաձայնել, բայց ՀԱԿ-ի պարագայում դա աշխատանքի իմիտացիա է։

– Ի՞նչ նկատի ունեք՝ «աշխատանքի իմիտացիա» ասելով, ի՞նչ են ուզում ցույց տալ հասարակությանը։

– Որ իրենք ազդեցություն ունեն քաղաքական դաշտում, որ դերակատարում ունեն, բայց ինձ համար՝ որպես քաղաքացի, որպես մարդ, որը տարիներ առաջ եղել է հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքներին և պայքարել է, ինձ համար այդ քաղաքական ուժն այլևս գոյություն չունի։

Ես վստահ եմ, որ մեր հանրությունը խորը հիասթափություն է ապրել այդ պարտությունների շարանից, որին տարել է ՀԱԿ-ը։ Այսինքն՝ ես նույնիսկ ինչ-որ տեղ միտում եմ տեսնում այդ պարտությունների մեջ, երբ նայում ես 2008 թվականից հետո նրանց անցած ճանապարհը։

Հիմա էլ մի այլ կարգի պայքար է գնում նույն գործընթացի ժամանակ քաղբանտարկյալ հանդիսացող Սասուն Միքայելյանի ընտրությունների դեպքում. ամեն ինչ անում են, որ տեղերը չհատկացնեն Սասուն Միքայելյանին։ Դրանով պարզ է, որ սատարում են ՀՀԿ-ի թեկնածուին։ Ես անձամբ դրա մեջ միտում եմ տեսնում։

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031