Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկը կարո՞ղ է բացատրել, թե որքանով է նպաստավոր պատկերասրահը Մատենադարանի կողքին կառուցելը. «Ժողովուրդ»

Մարտ 22,2016 12:10

Այս օրերին քննարկվում է Հայաստանի ազգային պատկերասրահը տեղափոխելու հարցը։ Դրա ներկայիս շենքի տարածքը փոքր է, եւ այնտեղ չկան բավարար պայմաններ՝ ցուցանմուշներն անվնաս պահպանելու համար։ Պատկերասրահի նոր շենքի համար անհրաժեշտ է 30 հազար քմ տարածք։ Քաղաքաշինության նախարարությունն առաջարկել է ուսումնասիրել Կառավարության ընդունելությունների տան եւ Մատենադարանի հարակից տարածքը։ Մի քանի նախագիծ արդեն իսկ պատրաստ է։

Նախարարության առաջարկած տարածքը որքանո՞վ է նպաստավոր հանրային այս կառույցի համար, արդյոք պատկերասրահի նոր շենք կառուցելու հարցը առաջ չեկավ գլոբալ քաղաքաշինական նախագծի շրջանակում որոշ խնդիրներ լուծելու համար միայն, եւ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ նոր շենք կառուցելու եւ գործարկելու համար։

Նկարչուհի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Ջարուհի Մուրադյանը նշեց, որ վերջերս, երբ արվեստագետները հանդիպել են քաղաքաշինության նախարարի հետ, նրան կոչ են արել լուրջ նախագծերը դնել հանրային քննարկման. «Պատկերասրահը լուրջ կառույց է՝ 5 տարվա, 10 տարվա համար չէ, որ գան, տեսնեն ինչ-որ տարածքում դատարկ տեղ կա, էդտեղ շենք կառուցեն։ Մեկը կարո՞ղ է բացատրել, թե որքանով է նպաստավոր պատկերասրահը Մատենադարանի կողքին կառուցելը։ Ասում են՝ տուրիստների համար այդպես հարմար կլինի, ի՞նչ է՝զբոսաշրջիկը պետք է մի օրով մտնի Մատենադարան, հետ դուրս գա, վազելով մտնի պատկերասրա՞հ։ Բոլորովին պարտադիր չի այդ շենքերը խիտ-խիտ իրար գլխի հավաքել, առանց այդ էլ այդ տարածքում տրանսպորտային կոլապսի խնդիր կա, ի՞նչ կարիք կա այդտեղ հանրային կառույց տեղակայել. որովհետեւ ոչ մի օլիգարխ այդտեղ շենք կառուցելու հետաքրքրություն չունի՞»,-մեկնաբանեց նա՝ հավելելով, որ ավելի լավ է՝ հիմա պատկերասրահը մնա իր տեղում, եւ նոր շենք կառուցելու հարցը դեռ մնա քննարկման փուլում, քանի որ, նրա համոզմամբ, նման լուրջ հարցերը մեզ մոտ որոշում են մի քանի հոգի միայն։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031