Հարցազրույց ՌԴ քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովի հետ
– Ապրիլի սկզբին ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովն այցելելու է Բաքու։ Ի՞նչ հարցեր են լինելու նրա այցի օրակարգում, կրկին զենքի մատակարարումնե՞րն են, թե՞ այլ։
– Մոսկվան ցանկություն ունի Բաքվի հետ ոչ միայն ռազմական համագործակցությունը զարգացնել, այլև տնտեսական, և կան բազմաթիվ թեմաներ՝ Կասպից ծովի, էներգակիրների, այս կամ այն շուկաներում գործողությունների համակարգման, և այլն, որոնք ավելի կարևոր են զենքի մատակարարումից։ Թուրքիայի հետ ՌԴ-ի հարաբերությունների սրացումը նոր հեռանկարներ է բացել նաև Ադրբեջանի համար, այդ թվում՝ մթերքների փոխարինման հարցում, օրինակ՝ Մոսկվայում ադրբեջանական լոլիկներ են հայտնվել, բայց, իհարկե, կարծում եմ, Լավրովը միայն լոլիկների թեման չէ, որ քննարկելու է։
– Գրեթե նույն ժամանակ՝ ապրիլի 7-ին, նախատեսվում է ՌԴ վարչապետի այցը Հայաստան։ Թեև նախկինում արդեն 2 անգամ հայտարարվել է, թե Դ. Մեդվեդևը ժամանելու է Երևան, բայց այդ այցերն այդպես էլ տեղի չեն ունեցել։
– Կարծում եմ՝ այս անգամ կգա։ Հավասարության, բալանսի պահպանման քաղաքականության խնդիր կա, որ ՌԴ հարաբերությունները զուգահեռ կառուցվեն 2 պետությունների հետ միաժամանակ, և ոչ մի կողմին ավելի շատ ուշադրություն չդարձվի, որպեսզի մյուսը չվիրավորվի։ Բայց նկատի ունեցեք, որ կարգավիճակի առումով՝ վարչապետն ավելի բարձր է, քան՝ ԱԳ նախարարը։
Չի կարելի ասել, որ ՀՀ-ն ուշադրությունից դուրս է մնացել՝ Պուտինն էլ էր ձեզ հյուր եկել։ Կարծում եմ՝ մոտ ապագայում Մոսկվա-Երևան և Մոսկվա-Բաքու հարաբերություններում ոչինչ չի փոխվի։ Մի կարևոր հանգամանք կա, որ պետք է հիշել՝ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, այսինքն Բաքուն պատրաստ չէ ռիսկի գնալու, քանի որ արդյունքն իրականում անկանխատեսելի է։ Իսկ եթե մեծ պատերազմի իրական սպառնալիք Կովկասում չկա, ապա և կարիք չկա որևէ բան էապես փոխելու։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում