Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն քննիչը քննում էր Գեւորգ Սաֆարյանի եւ «Նոր Հայաստանի» ակտիվիստների բոլոր գործերը. «Հայկական ժամանակ»

Մարտ 22,2016 11:49

Հունվարի 3-ից կալանավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի մեղադրանքի ձեւակերպումը փոխվել է։

Այս մասին ասաց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը. «Երբ մենք ապացուցեցինք, որ ոստիկաններն, ըստ էության, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, հիմա ավելացվել են նոր տերմիններ, մեջբերում եմ՝ ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման ժամանակ նույն վայրում անցկացվող հավաքի մի շարք մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների հետ հրահրված վիճաբանության եւ քաշքշուկի ընթացքում հավաքի մասնակից Գեւորգ Սաֆարյանը բռունցքով հարվածել է։ Այսինքն` ավելացավ, որ հավաքի մասնակիցները հրահրել են վիճաբանություն եւ քաշքշուկ։ Ստացվում է, որ փորձում են ոստիկանների գործողությունները բերել օրինական դաշտ, որ ոստիկանները մեղավոր չեն, այլ իրենց հրահրել են։ Հոդվածը նույնն է, ձեւակերպումն է փոխվել։ Սա անհեթեթ է եւ չի համապատասխանում իրականությանը»,- մանրամասնեց Հայրապետյանը։

Գեւորգ Սաֆարյանին առաջադրված մեղադրանքի ձեւակերպումը նախկինում հետեւյալն էր՝ Սաֆարյանը բռունցքով հարվածել է ոստիկանին։

Հայրապետյանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմնի կողմից միանգամից երկու որոշում է կայացվել՝ Գեւորգ Սաֆարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ։ «Առաջին՝ Գեւորգ Սաֆարյանը տուժող է ճանաչել հունվարի 1-ի գործով իր հաղորդման հիման ՀՔԽ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Բացի Գեւորգ Սաֆարյանից, տուժող են ճանաչվել նաեւ 6 հոգի։ Մյուսը՝ Սաֆարյանը տուժող է ճանաչվել Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ՝ դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուն առնչվող գործի շրջանակում։

Պարզվեց նաեւ, որ գործով հսկողություն իրականացնող դատախազը քննիչին հեռացրել է վարույթից, քանի որ այդ նույն քննիչը քննում էր Գեւորգ Սաֆարյանի եւ «Նոր Հայաստանի» ակտիվիստների բոլոր գործերը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031