Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսությունը սկսել է շնչել. «Ժողովուրդ»

Մարտ 22,2016 11:38

Այս տարվա հունվար-փետրվար ամիսների պաշտոնական վիճակագրության տվյալներից դատելով՝ Հայաստանի տնտեսությունը, կարծեք թե, սկսել է շնչել։ Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4,7 տոկոսով։

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն ավելի շատ պայմանավորված է այն հանգամանքով, որ անցած տարվա առաջին ամիսներին Հայաստանի տնտեսությունը պարզապես խայտառակ վիճակում էր հայտնվել։

Հիշեցնենք, որ անցած տարվա հատկապես առաջին երեք ամիսներին, երբ Հայաստանը նոր-նոր դարձել էր եվրասիական տնտեսական միության անդամ, Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունը գրեթե զրոյական վիճակի էր հասել։ Ավելի ճիշտ, Ռուսաստանից դեպի Հայաստան քիչ քանակությամբ ապրանքներ ներկրվում էին, իսկ դեպի Ռուսաստան արտահանումը, առհասարակ, դադարել էր։ Այդ երեւույթը պայմանավորված էր Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող ցնցումներով, որոնց արդյունքում ռուսական ռուբլին ամեն օր կտրուկ արժեզրկվում էր, եւ Հայաստանի գործարարները չէին կարողանում իրենց ապրանքները արտահանել, քանի որ մեծ վնասներ էին կրում։

Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ երբ արտահանման ծավալների աճ է արձանագրվել, այդ հանգամանքի շնորհիվ տնտեսական ակտիվության ցուցանիշը եւս շեշտակի աճել է։ Այսպես՝ այս տարվա առաջին երկու ամիսներին արտահանման ծավալները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 23,6 տոկոսով։ Գումարային արտահայտությամբ արտահանման ծավալները աճել են 53 մլն դոլարով։

Հայաստանի տնտեսության ներկա ծանր պայմաններում սա լուրջ խթան է, որպեսզի իրավիճակը չվատթարանա, եւ առնվազն պահպանվի առկա վիճակը, այսինքն՝ սպառողը չշարունակի աղքատանալ։ Եթե դա տեղի ունենա, ապա դա ինքնին դրական տեղաշարժ կլինի Հայաստանի տնտեսության համար։

Թերեւս հենց այս գործոնն է պատճառը, որ առեւտրաշրջանառության ծավալների անկումը, չնայած շարունակել է նվազել, բայց ի տարբերություն վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված դինամիկայի, այս անգամ այդքան մեծ չի եղել եւ կազմել է 1,8 տոկոս։ Այլ կերպ ասած՝ բավական է եղել, որպեսզի արտահանումների աճի շնորհիվ մի փոքր ավել գումար գա Հայաստան, եւ տնտեսությունը սկսել է շնչել:

 

 

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031